Քաղաքական

Ամեն ինչ չի վերջացել, նոր միայն սկսվում է


Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ հայաստանյան ներքաղաքական զարգացումներին անդրադարձել են Ընդդեմ իրավական կամայականությունների ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը եւ «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական իրադարձություններին՝ Ընդդեմ իրավական  կամայականությունների ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը կարծիք հայտնեց, որ Մարդու իրավունքների տեսակետից, անշուշտ, խաղաղ բնույթի գործընթացները ողջունելի է:

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատմամբ՝ քաղաքական տեսանկյունից այսօր դեռեւս գործընթացները շարունակվում են:

«Գործընթացը շատ դինամիկ է, իրավիճակը փոխվում է բառացիորեն յուրաքանչյուր ժամ: Ամեն ինչ չի վերջացել, նոր միայն սկսվում է»:

Ըստ քաղաքագետի՝ գործընթացը բավականին բարդ է լինելու: Իրավաբանական տրամաբանությանը հակադրվում է փողոցի ճնշման տրամաբանությունը եւ այս տրամաբանությունը հաղթում է, ինչի վկայությունն են այն խոսակցությունները, թե վարչապետին կարելի է ընտրել հրապարակում։

«Կփոխի ընտրական օրենսգիրքը, կկազմակերպի նոր ընտրություններ, ովքեր կմասնակցեն այդ ընտրություններին, ինչպե՞ս կարելի է ընտրություններից հեռացնել նախկին վերնախավին, որտեղ գտնել կուսակցություններ, որոնք կմասնակցեն ընտրություններին»։

Նիկոլ Փաշինյանի թիկունքում, մեծ հաշվով, կուսակցություններ չկան՝ իր խոսքը եզրափակեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Back to top button