Քաղաքական

Քննարկվելու է նաև ՀՀԿ նախագահի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը․ Վահրամ Բաղդասարյան

լրացված 18.00-ին

«Հանրապետական խմբակցությունը միասնական է, խմբակցության նիստում որոշում չի կայացվել, ժողովրդի թեկնածուն հարաբերական հասկացողություն է, մենք Սահմանադրության որևէ կետ չենք խախտելու»,- ԱԺ-ում հանրապետական խմբակցության նիստի ավարտից հետո հայտարարեց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ ավելացնելով, որ մնացած հարցերը քննարկելու են հետո:

Լրագրողները հետաքրքրվեցին որոշումների կայացման գործում նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հնարավոր մասնակցության մասին, Վ. Բաղդասարյանն ասաց, որ նա չի մասնակցում:

«Նա հրաժարական է տվել ու դրանից հետո չի ցանկանում մասնակցել այդ քննարկումներին: Կա վարչապետի պաշտոնակատար: Վարչապետի պաշտոնակատարը Հանրապետության նախագահի հետ արդեն իսկ որոշումներ է կայացնում: Նա իր հրաժարականով ամեն ինչ ասեց»,-ասաց Բաղդասարյանը:

Նրա խոսքով, օրակարգում է ու քննարկվելու է նաև ՀՀԿ նախագահի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը:

Ցուցադրել ավելի
Back to top button