Հասարակություն

Փոխնախարարներ են ազատվել պաշտոնից

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի որոշումներով՝ իրենց դիմումների համաձայն՝ Էմիլ Տարասյանին ազատվել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից, իսկ Արման Խաչատրյանը՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնից։

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը որոշումները կայացրել է՝ հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը։

Ցուցադրել ավելի
Back to top button