ԿարևորՀասարակություն

Հոսպիտալացվել է Շառլ Ազնավուրը

Սանկտ Պետերբուրգում համերգի փորձի ժամանակ աշխարհահռչակ Շարլ Ազնավուրն իրեն վատ է զգացել, նրան տեղափոխել են հիվանդանոց: Սանկտ Պետերբուրգում նախատեսված համերգը հետաձգվել է։ Երգչի համար շտապ օգնություն է կանչվել, որից հետո այսօր «Օկտյաբրսկի» համերգասրահում նախատեսված համերգը հետաձգվել է մեկնարկից մեկ ժամ առաջ:

«ՆՏՎ»-ի տվյալներով շանսոնիեին այս պահին զննում են բժիշկները: Համերգասրահի կայքում հաղորդվում է, որ համերգը, ելնելով Ազնավուրի առողջական վիճակից, տեղափոխվել է 2019 թվականի ապրիլի 9-ին:

Back to top button