Վերլուծական

Ինչ են խոսել Ալիեւն ու Էրդողանը

Անկարայում հանդիպել են Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահները։ Ալիեւ- Էրդողան հանդիպումը եղել է դռնփակ համատեղ ճաշի սեղանի շուրջ։ «Ռադիոլուրը» ամբողջացրել է քաղաքագետների եւ վերլուծաբանների տեսակետները:

Այս օրերին Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների ֆոնին Ադրբեջանը Արցախի հետ շփման գծի երկայնքով կենդանի ուժ, հրետանի և զինտեխնիկա է կուտակում, ինչն առիթ է տալիս ենթադրելու Բաքվի կողմից հնարավոր նոր արկածախնդրության նախապատրաստման մասին:

Զսպող եւ հնարավոր բախումները կանխելու համար միջազգային հանրությունը, ի դեմս ԵԱՀԿ ՄԽ-ը հստակ հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ բանակցային լուծումն այլընտրանք չունի։ Քաղաքագետ Կարեն Վերանյանը կարծում է, որ ուժի կիրառումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար։

 

Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարեց, որ Բաքուն պատրաստ է շարունակել բանակցությունները, Մեջբերում եմ Հայասատանի խելամիտ քաղաքական ուժերի հետ ԼՂ կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծելու համար, մեջբերման ավարտը: Այդուհանդերձ, ռուսական փորձագիտական շրջանակները, վերլուծելով շփման գծում տեղի ունեցող կուտակները, փաստում են, որ մշտապես պահպանվում է կարգավորման ռազմական վտանգը:

Ըստ Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների եւ տեխնոլոգիաններ կենտրոնի փոխտնօրեն Կոնստանտին Մակիենկոյի, Ադրբեջանը ամեն վայրկյան պատրասատ է ՀՀ ներքաղաքական իրավիճակից ելնելով արկածախնդրության դիմել։ Այս իրադարձություններին ֆոնին Անկարայում հանդիպում են Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները։ Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ սա հերթական հանդիպումն է կողմերի միջեւ, եւ ռազմական միջամտության հարց չի քննարկվել։ Ըստ նրա՝ Ադրբեջանի ԱԳՆ- ն առաջին անգամ խելամիտ հայտարարություն է տարածում:

Back to top button