Հասարակություն

Հեռակա բանակցություններ՝ հեռահար նպատակներով

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ այսօրվանից սկսում է խորհրդակցություններ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկրում ստեղծված վիճակը եւ դրանից դուրս գալու ուղիները:

Մինչ այս հայտարարությունը  Քաղաքացիական պայմանագիր կուսակղության  առաջնորդ, Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարել էին,ո ր նախապես ծրագրված բանակցությունները չեն կայանալու:


Երեկ  կեսգիշերին հայտնի դարձավ, որ վարչապետի  պաշտոնակատար Կարեն Կարապետյանի ու Քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության  ղեկավար նիկոլ Փաշինյանի նախապես հայտարարած  երկխոսությունը տեղի չի ունենա: Երկու կողմն էլ պարզաբանեցին՝ կան կոնկրետ օրակարգային հարցեր, որոնց շուրջ է պետք երկխոսել: Կարեն Կարապետյան

«Տեկացնում եմ, որ նախապես հայտարարված հանդիպումը տեղի չի ունենալու, քանի որ Նիկոլ Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ` մասնավորապես հանդիպման ձևաչափի, օրակարգի և լուսաբանման առումով: Վերջինիս կողմից առաջարկվել է մեր կողմից մասնակցող անձանց ցանկը, ինչպես նաև հայտարարվել, որ բանակցելու է բացառապես իր օրակարգի շուրջՍա նշանակում է ոչ թե բանակցություն կամ երկխոսություն, այլ բացառապես սեփական տեսակետը, օրակարգը հնչեցնել` ընդհուպ մինչև մեր փոխարեն մեր բանակցողներին որոշելով: Ունենալով որոշակի փորձառություն բանակցությունների վարման հարցում՝ երբևէ նման ձևաչափով բանակցությունների մասին չեմ լսել»:

Փաշինյանը որոշեց՝ պայքարը կշարունակեն փողոցում և առավոտյան հավաքվեցին հանրապետության  հրապարակում:

 

Մինչ հայտարարված ժամը, կառավարությունում մի քանի լրատվամիջոցների հարցերին պատասխանեց Կարեն Կարապետյանը: Վարչապետի պաշտոնակատարը նաև նշեց՝    քաղաքական ուժերը պետք է   հավաքվեն ու   խնդիրները քննարկեն սեղանի շուրջ: Կարեն Կարապետյանը մտավախություն ունի, որ իրավիճակը նորից կլարվի, ոսւտի և  ունի նաև  լուծումը.

«Կարեն ես առաջարկել եմ, որ բոլոր քաղաքական ուժերը նստեդն ու բանակցեն: Բանակցեն սահմանադրության – մենք սրանից լավ բան չենք ունենալու»:

Նիկոլ Փաշինյանն ավելի ուշ հակադարձեց ՝ «Կարծում եմ, որ մեր առաջին ռեակցիան այն է, որ մենք կբոյկոտենք այդ ընտրությունները, ընդ որում ակտիվ բոյկոտի միջոցով, այսինքն՝ այդ ընտրությունները չեն կայանա»։

Կարեն Կարապետյանն ընդգծում է՝   ինքը  որևէ երկիր չգիտի որտեղ ժողովդրի թեկնածուն ընտրչվի կոչերով ու հրապարակում : Դրա համար ընտրություններ  գոյություն ունեն:

Նիկոլ Փաշինյանն արձագանքում է. «Կարեն Կարապետյանը լավ չի հասկացել, մենք ինչ ենք ասում։ Վարչապետը պետք է ընտրվի Ազգային ժողովում, պետք է օրենքի համապատասխան առաջադրվի Ազգային ժողովի խմբակցությունների կողմից, իսկ ժողովուրդը հրապարակում մինչև էդ պետք է համաձայնություն տա որևէ թեկնածուի»։

Վարչապետի պաշտոնակատարը ընդգծում է՝  հարգումէ  քաղաքական ոգրծիչների ու դրանց առաջնորդների կարծիքը, սակայն,  քննադատությունն ընդունում է, ուլմիտատումը՝   ոչ:

Մինչ կողմերը անուղղակի ու   հեռակա բանավեճի մեջ են, ՀՀ նախագահ Արմեն  Սարգսյանը Քաղաքական ուժերին քննարկման է հրավիրում.

«Մտահոգ ստեղծված դրությամբ՝ այսօրվանից սկսում եմ խորհրդակցություններ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկրում ստեղծված վիճակը և դրանից դուրս գալու ուղիները»:

Այսօր փոխվել են  կարգախոսները  «ՀՀԿ հեռացիր, հաղթանակը մերն է» Ողջ օրվա ընթացքում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ու ակցիայի մասնակիցները   մեկնարկեց հանրապետության հրապարակից:  Նա հ այտարարեց, որ  Արշակունյաց պողոտան, Գարեգին Նժդեհ հրապարակը, Հալաբյան կիևյան խաչմերուկները փակ են:

Իրավիճակը թեժ էր Դալմա առևտրի կենտրոնի մոտակայքում՛ոստիկաններն  այստեղ փորձում էին բացել ճանապարհը:

Հանրապետության հրապարակում բեռնատարներն էին  հավաքվել:

Ողջ օրվա ընթացքում փակ էին Թումանյան, Մաշտոցի ու Ազատության պողոտաները, քաղաքացիները փակել  էին  նաև   Բարեկամության մետրոյի հարակից փողոցները: Ընդհանրապես կաթվածահար էր ամոբղջ քաղաքի երթևեկությունը, միջպետական ճանապարհների մեծ մասը նույնպես կաթվածահար վիճակում էր:

Այսօրն էլ կավարտվի հանրապետության հրապարակում նախանշված հանրահավաքով:

Back to top button