Հասարակություն

Քաղաքական գործընթացները անհապաղ տեղափոխել միայն իրավական դաշտ. բուհերի ռեկտորների խորհուրդ

Հայաստանի պետական բուհերի ռեկտորների խորհուրդը կոչ է անում քաղաքական բոլոր ուժերին, սոցիալական խմբերին, ողջ հասարակությանը ընթացող քաղաքական գործընթացներն անհապաղ տեղափոխել միայն իրավական դաշտ, երկխոսության հարթակ։

«Ընթացող քաղաքական գործընթացներն անհրաժեշտ է անհապաղ տեղափոխել միայն իրավական դաշտ, երկխոսության հարթակ և բոլոր խնդիրները լուծել քաղաքական սեգմենտի ամբողջական մասնակցությամբ ու կոնսենսուսի ճանապարհով՝ բացառելով ատելության մթնոլորտի խորացումը և բռնության հավանական գործադրումը: Միայն այս կերպ հնարավոր կլինի երկիրը դուրս բերել ստեղծված լարված իրավիճակից», — ըստ Կրթության և գիտության նախարարության, ասված է ռեկտորների խորհուրդի հայտարարությունում:

Ցուցադրել ավելի
Back to top button