Քաղաքական

ՌԱԿ հայտարարությունը

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է քաղաքական աննախադեպ նոր իրավիճակ: Կուսակցությունը ողջունում է բոլոր այն նախաձեռնությունները, միջազգային հարթակներից հնչող կոչերն ու հորդորները` կառուցողական բանակցությունների միջոցով կարգավորելու առկա խնդիրները, ուղեցույց ունենալով ՀՀ սահմանադրությունը: ՌԱԿ-ը համոզված է, որ միայն կառուցողական բանակցությունների միջոցով է հնարավոր խուսափելու իրավիճակի հետագա սրումից, անդառնալի կորուստներից: Բանակցություններ` որոնց արդյունքում հնարավոր կլինի ուրվագծելու իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզ, օրենքի տառին ու ոգուն համապատասխան, ընդհուպ` արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:

ՌԱԿ շատ անդամներ, հատկապես երիտասարդները, թե´ Հայաստանում, թե´ Սփյուռքում, ոգևորված են Մայր հայրենիքում կատարված խաղաղ իշխանափոխության գործընթացով, և հույս ունեն, որ կողմերը հանդես կբերեն համապատասխան իմաստություն առկա խնդիրներին ողջախոհ լուծումներ տալու համար:

Կուսակցությունը հույս է հայտնում, որ կողմերը պետության և համայն հայության շահերը վեր կդասեն հատվածականից և անձնականից ու հարցերը կլուծեն փոխզիջումային տարբերակով, շեշտում ենք ` օրենքի ու Սահմանադրության շրջանակներում:

Ցուցադրել ավելի
Back to top button