ԿարևորՔաղաքական

Հանրահավաքում այսօր Նիկոլ Փաշինյանն առաջադրվեց վարչապետի թեկնածու

Հանրապետության հրապարակում այսօր կայացած բազմահազար հանրահավաքում <<Իմ քայլը>> նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանին առաջադրեց վարչապետի թեկնածու <<Նիկոլ- Նիկոլ>>  բացականչություններով։

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հանդիպել է ուժային կառույցների հետ և պնդել, թե երկրում պետք է արտակարգ դրություն մտցնել` հրապարակում իր ելույթում հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նա կոչ արեց սադրիչ տեղեկություններ չտարածել, թե իբր Կարեն Կարապետյանը Մոսկվայի միջոցով արդեն լուծել է վարչապետ դառնալու հարցը: Փաշինյանը նշեց, թե ինքը հանդիպել է Մոսկվայի ներկայացուցիչների հետ, և նրանք պնդել են, որ Ռուսաստանը չի միջամտում երկրի ներքին գործերին:

Ցուցադրել ավելի
Back to top button