Քաղաքական

Կրեմլը հուսով է, որ Հայաստանում առաջիկայում կոնսենսուսի կհանգեն

Ռուսաստանը ինչպես եւ ավելի վաղ հայտնել էր, կարծում է, որ Հայաստանում ընդդիմության շարունակվող բողոքի ակցիաները, երկրի ներքին գործն է եւ հույս ունի, որ իրավիճակն առաջիկայում կոնսենսուսի հիման վրա կկարգավորվի: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին, նա նշել է, որ Հայաստանի իրավիճակի վերաբերյալ Կրեմլի դիրքորոշումը չի փոխվել:

«Մենք ինչպես նախկինում, կարծում ենք, որ դա Հայաստանի ներքին գործն է եւ հույս ունենք, որ մեր հայ բարեկամները կկարողանան կարգավորել այս իրավիճակը  եւ առաջիկայում կոնսենսուսի հանգել», — ասել է Պեսկովը:

«Մենք շարունակում ենք շատ ուշադիր հետեւել իրավիճակին», — հավելել է Կրեմլի ներկայացուցիչը:

Ցուցադրել ավելի
Back to top button