Քաղաքական

Արմեն Սարգսյանը շարունակում է քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունները

Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է խորհրդակցություններն ու  հեռախոսազրույցները խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելով երկրում ստեղծված իրավիճակը և հանգուցալուծման ուղիները:

Այդ մասին հայտնում են ՀՀ Նախագահի գրասենյակից։

Ավելի վաղ Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ հայտարարելով, որ սկսում է խորհրդակցություններ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկրում ստեղծված վիճակը և դրանից դուրս գալու ուղիները:

Ցուցադրել ավելի
Back to top button