ԿարևորՔաղաքական

Թրամփը, ինչպես եւ նախորդ նախագահները, ասաց «Մեծ Եղեռն»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել ապրիլքսանչորսյան ամենամյա ուղերձով՝ կիրառելով «Մեծ Եղեռն» արտահայտությունը:

«Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ Եղեռնը՝ 20-րդ դարում տեղի ունեցած վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկը, երբ 1.5 մլն հայ արտաքսվել և կոտորվել է Օսմանյան կայսրության վերջին տարիներին: Մենք հիշում ենք 1915-ի սարսափելի իրադարձությունները և ցավում կորցված կյանքերի և տառապածների համար:

Այս պահին ցանկանում ենք հիշատակել այն մարդկանց, ովքեր ձգտել են վերջ դնել բռնությանը և նրանց, ովքեր աջակցել են փրկվածներին և համայնքներ վերակառուցել, այդ թվում և Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուին, ով ձգտում էր վերջ դնել բռնությանը, ավելի ուշ հայերին օգնելու համար նվիրատվություններ էր կազմակերպում: Խորին հարգանքով ընդգծում ենք հայ ժողովրդի տոկունությունը, որոնցից շատերը նոր կյանք կառուցեցին Միացյալ Նահանգներում և անթիվ ներդրումներ են կատարել մեր երկրում:

Ոգեկոչելով տառապյալների հիշատակը՝ մեր հանձնառությունն ենք հայտնում՝ վստահեցնելու, որ նման վայրագություններ այլևս չկրկնվեն: Մենք կարևորում ենք անցյալի ցավալի տարրերի ճանաչումն ու ընդունումը որպես անհրաժեշտ քայլ դեպի առավել հանդուրժող ապագա ստեղծելը:

Այս հանդիսավոր օրը մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին ողջ աշխարհում՝ հարգանքի տուրք մատուցելով զոհվածներին, և պարտավորվում ենք միասին աշխատել ավելի լավ ապագա կառուցելու համար», — ասվում է Թրամփի հայտարարության մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button