ԿարևորՄիջազգային

Տորոնտոյի ողբերգության մեղավոր հայը առողջական խնդիրներ ունի


Կանադական Տորոնտոյում երեկ տեղի ունեցած ողբերգության մեղավոր Ալեք Մինասյանն առողջական խնդիրներ ունի, տառապում է աուտիզմով, այսօր հայտնում են եւ «Ռադիոլուրի» կանադական աղբյուրները, եւ միջազգային լրատվամիջոցները։

Ալեք Մինասյանը ծրագրավորող է, ապրում է Ռիչմոնդ Հիլում: Նախկինում երբեք չի հայտնվել ոստիկանության տեսադաշտում: Նրա դպրոցական ընկերներից Արի Դլուֆը CBS հեռուստաընկերությանը պատմել է, թե Ալեքը մտերիմ ընկերներ չի ունեցել, դպրոցական տարիներին որեւէ խմբի չի հարել։ Տորոնտոյի ոստիկանապետի խոսքով՝ ոստիկանությունը քննարկում է բոլոր վարկածները, անգամ հնարավոր ահաբեկչությունը:

Ըստ տեղեկության, Ալեք Մինասյանը LinkedIn-ի էջում նույնականացված է որպես Սենեք քոլեջի ուսանող: Համացանցում տարածված տեսագրության համաձայն, միջադերից հետո ոստիականության ներկայացուցիչը համոզում է Ալենին վայր դնել զենքը ու հանձնվել։ Ի պատասխան՝ Ալենը պարբերաբար բղավում է՝ սպանի՛ր ինձ: Ոստիկանությունը կարողանում է նրան ձերբակալել առանց կրակոցի։

Երեկ Կանադայի Տորոնտո քաղաքի Յանգ փողոցում տեղական ժամանակով 13:26-ին բեռնատարը մայթով հարվածել է հետիոտների խմբին, ինչի հետեւանքով մահացել է 10 մարդ, տուժել՝ 15-ը:

Ցուցադրել ավելի
Back to top button