Քաղաքական

Քաղաքական գործիչների գնահատականները՝ վարչապետի հրաժարականի վերաբերյալ

Ազգային ժողովի փոխնախագահ էդուարդ Շարմազանովը ու գեներալ լեյտենանտ  Մանվել Գրիգորյանը միակը չէին, ովքեր անդրադարձան երեկ տեղի ունեցած իրադարձություններին:

Գնահատականներ հնչեցրեցին նաև  ֆինասների ու առողջապահության ժամանակավոր պաշտոնակատար նախարարներ Վարդան Արամյանը, Լևոն Ալթունյանը և  Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը:

Ծիծեռնակաբերդի բարձունքում նաև Ծառուկյան դաշինքի պատգամավորներ, ովքեր այս համաժողովրդկան շարժման առաջին իսկ օրվանից  լռեցին ու միայն Սերժ Սարգսյանը հրաժարականից հինգ րոպե առաջ հայտարեցին, որ միանում են այս շարժանը ու ժողովրդի կողքին են:

Երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին շտապեց գնահատական հնչեցնել նաև ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ով ասաց, որ պատրաստ է Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել առաջիկա ծրագրերը: Վերջինս նշում է,որ  իր  համար և՛ սպասելի, և՛ սպասելի չէր Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Իսկ ահա Հայստանում ԱՄն դեսպանի Ռիչարդ Միլսն էլ արդեն նախկին վարչապետ  Սերժ Սարգսյանի քայլը որակեց մեծ առաջնորդի քայլ:

Back to top button