Հասարակություն

Ստեփանակերտում խոսել են օրվա խորհրդից

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

Արցախում Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի միջոցառումները  մեկնարկել են մի քանի օր առաջ: Կայացել է նաեւ արդեն ավանադական դարձած ջահերով երթը:

Երեկոյան սկսվելով Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցուց, որտեղ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ պատարագ է մարտուցվել, երիտասարդների ու նրանց միացած ավագների հազարանոց շարասյունը շարժվել է դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ Մեծ եղեռնի 100-րդ երրորդ տարելիցին Դեր-Զորից բերված մասունքների վրա զանգակատուն է կառուցվել:

Նույն ճանապարհով բազմահազարանոց երթի մասնակիցներն այսօր հուշահամալիրում ծաղիկներ են խոնարհել:

«Ռադիոլուր»-ի զրուցակիցներն ավելի շատ օրվա խորհուրդից են խոսել ու խնդրել՝ չքաղաքականացնել այն:

Ցուցադրել ավելի
Back to top button