ԿարևորՀասարակություն

Ցեղասպանությունից փրկված որբեր, որ մի ողջ գյուղ ստեղծեցին

1915-ից հետո փրկված որբերի մի մասը եկավ Արևելյան Հայաստան, որտեղ երեք տարի անց պիտի ձեւավորվեր Հայաստանի Հանրապետությունը: Այդ որբերից շատերը բավականին փոքր էին:

Տարիներն անցնում էին, իսկ որբերը մեծանում էին ու դառնում չափահաս:

Այն, ինչ տեղի ունեցավ 1925-ին Ցեղասպանությունից փրկված երեխաներին նորից միավորեց, այս անգամ հատուկ իրենց համար հիմնադրված գյուղում:

Աիդա Սարգսյանին մինչև այսօր Լուկաշինում հիմնադրի դուստր են ասում: Գյուղ, որտեղ 1925-ին եկան նրա ծնողները: 1915-ին Արևելահայաստանում ապաստանած որբերն արդեն տասը տարի հետո չափահաս էին:

Տիկին Աիդան հիշում է.  մայրը կրթություն չուներ, բայց քանի որ մեծացել էր Ամերկոմի՝ ԱՄՆ  Կոնգրեսի օժանդակությամբ  Հայաստանում գործող որբանոցում, կիրթ էր: Ասում է՝ մորիցս եմ կրթվել:

 

Լուկաշինի բացմանը ներկա էր ինչպես Ալեքսանդր Թամանյանը, բարձրաստիճան ղեկավարներ, այնպես էլ այն ժամանակ Հայաստանի վարչապետ՝ Ժողկոմխորհի նախագահ Սերգեյ Լուկաշինը։ Հենց նրա պատվին էլ գյուղը կոչվել է Լուկաշին:

Գյուղի ընդհանուր հատակագիծը Ալեքսանդր Թամանյանինն է, ինչպես նաև 12 բնակելի տների, մանկապարտեզի և հիվանդանոցի շենքերինը:

Գյուղի պաշտոնական բացումը ոչ միայն առանձնանում է մեծ թվով քաղաքական ու հասարակական գործիչների ներկայությամբ, այլ նաև մեկ փաստաթղթով: Պատմում է Ալեքսանդր Թամանյանի ծոռը՝ Հայկ Թամանյանը:

Եվ այդ պարկուճը գտնում են։ Թե ինչպես՝ հիշում է Աիդա Սարգսյանը:

Գյուղն այսօր էլ իր թամանյանական ձեռագրով տարբերվում է, բայց հնաբնակները տխրում են՝ անցյալի ոգին այլեւս  չի կրում: Հիմնադիրների ժառանգների մեծ մասը հեռացել է։

Ցուցադրել ավելի
Back to top button