ԿարևորՀասարակություն

Ներկայացվել են «Ավրորայի» hերոսները


Երևանի Մեսրոպ Մաշտոցի  անվան Մատենադարանում  «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներն այսօր ներկայացրել են 2018թ. «Ավրորայի» հերոսների անունները. «Ավրորա» մրցանակի  մեկ միլիոն դոլարի  պարգևի  առաջադրված երեք նվիրյալների երկար սպասված անունները:

«Ավրորա» մրցանակը  ճանաչման է արժանացրել  երեք մարդասերների՝ Հնդկաստանում  սեռական բռնությունների  դեմ պայքարող Սունիտա Քրիշնանին, Մյանմայում  ռոհինջա ժողովրդի  իրավունքների պաշտպան, իրավաբան Չո Լա Աունին  և  Հեկտոր  Թոմաս Գոնսալես  Կաստիլիոյին՝ Մեքսիկայում կենտրոնաամերիկացի  փախստականներին  ապահով ապաստան  տրամադրելու գործում ցուցաբերած անձնուրաց նվիրումի համար:

«Ավրորա 2018»-ի  հերոսների անուններն այսօր ներկայացրին նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանն ու Ռուբեն Վարդանյանը:  Երեք մարդասերները մեծարման կարժանանան  «Ավրորա»  մրցանակի  շնորհման  երրորդ հանդիսավոր արարողությանը, որը տեղի կունենա  2018 թվականի  հունիսի 9-ին Երևանում:

Առաջադրված երեք գործիչներից մեկը  հունիսի 10-ի արարողության ընթացքում կդառնա դափնեկիր և կպարգևատրվի   ինչպես 100 000 դոլարով, այնպես էլ  մեկ միլիոն դոլար  դրամաշնորհ կստանա՝ աջակցելու համար իրեն ոգեշնչած  ու գործի մղած կազմակերպություններին: «Ավրորայի» համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն այսօր  խոսեց  կարոևր նախաձեռնության մասին, որի մեկնարկը, ըստ նրա, տրվել էր հենց այսօր.

«Մատենադարանում այսօր բացվեց մատյան, որտեղ կհավաքագրվեն ու սերունդների համար կպահպանվեն Ավրորայի հերոսների անունները»:

750 հայտ՝ 115 երկրից. տարեցտարի ընդլայնվում ու բազմազան է դառնում Ավրորայի աշխարհագրությունը «Ուրախ եմ, որ  ապրիլի 24-ին մենք խոսում ենք համաշխարհային ծրագրի մասին: Մենք այսօր առնչվում ենք մեր պատմութայն ցավոտ էջին, բայց այդ էջը մեզ նաև ուժ է տվել՝ կանգնելու այստեղ և խոսելու այդ մասին»,-ասաց Ավրորայի համահիմնադիր Ռուբեն Վարդնայանը: Նուբար Աֆեյանի խոսքով՝ չնայած Հայաստանում ընթացող ներքաղաքկան զարգացումներին ու լարվածությանը, ապրիլի 24-ը մեկ անգամ ևս ամրագրվեց որպես ազգային միասնության օր:

«Ավրորան» կշարունակի իր գործը Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց փրկողների՝ վերապրածների ժառանգների կողմից, որոնք ցանկանում են երախտագիտությունն արտահայտել գործով:Նախաձեռնության ամենամյա եռօրյա միջոցառումները տեղի կունենան 2018թ. հունիսի 8-10-ը: Աշխարհում գոյություն ունեցող  մարդասիրական ամենահրատապ խնդիրներին լուծումներ փնտրելու  եւ մարդասիրությունը փառաբանելու համար Հայաստանը կհախմբի հումանիտար ոլորտի ամենահեղինակավոր գործիչներին:

Back to top button