ԿարևորՀասարակություն

Ո՞վ է խոսել Ռոբերտ Աբաջյանի պապիկի փոխարեն

Ապրիլի 23- ին իրադարձությունների ընթացքը փոխվում  էր ժամ առ ժամ ու լրահոսում հայտնվում  էր  տեղեկատվություն, որ երթի մասնակիցներին միացել են  աշխատանքային կոլեկտիվներ, մշակույթի վաստակավոր գործիչներ և այլն։

Հանկարծ եղավ տեղեկատվություն, որ երթին միացել են նաև ապրիլյան պատերազմի մասնակիցները, իսկ երեկոյան նրանց անունից հանրահավաքում ելույթ ունեցավ «Դիրքապահ» հասարակական  կազմակերպության  նախագահ Մանուել Մանուկյանը։

ՊՆ սոցվարչության պետ Սերժ Առուշանյանը այսօր «Ռադիոլուրի» հետ զրուցում նշեց, որ ամեն ինչ չէ,  որ համապատասխանում է իրականությանը: Ըստ նրա,  գուցե ցուցարարների շարքերում եղել են ապրիլյան պատերազմի մասնակիցներ, սակայն անձամբ Մանուել Մանուկյանը մասնակից չէ:

Իհարկե մասնակիցների անունները չասեցին, բայց օրինակ կոնկրետ այդ տղան որ ելույթ ունենցավ, մենք այդ անուն ազգանունով ապրիլյան մասնակից մենք չունենք:

Ինքը այդ ժամանակ ծառայել է Ղարաբաղում, մարտական հերթապահություն է  իրականացրել, ծառայել է մի զորմասում,որը ընդգրկված չի եղել  մարտական գործողություններում,ու ինքը միշտ հաջողությամվ ներկայում է ապրիլյան  հերոսամարտի մասնկից.

Ապրիլյան հերոսների թեման արդեն շրջանառվեց նաև բուն հանրահավաքի ժամանակ, երբ հայտարարվեց, որ հարթակից  ժողովրդին իր խոսքը կուղղի  Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի պապիկը՝ Գևորգ Աբաջյանը:  Նա հարթակից պատմեց, որ երազում իբրև տեսել էր թոռանը։ Նա  ասել էր, թե  մեկ օրով եկել է հանրահավաքի  ու վաղը գնալու է։

Սրտառուչ պատմեց երազի մասին ու հեռացավ հարթակից։ Պարզվեց սակայն, որ այդ մարդը ինքնակոչ մեկն էր, որևէ կապ չուներ Աբաջյանների ընտանիքի հետ: ՊՆ սոց. վարչության պետ Սերժ Առուշանյանը նշեց, որ այդ ելութից հետո իրեն զանգահարում է  Աբաջյանի պապիկը ու ասում.

«Գիտեք ես տունը նստած իմ անունից ինչ որ մեկը ելույթ է ունենում. Այսօր էլ միասին Ծիծեռնակաբերդ էինք բարձրացել»,-ասաց Առուշանյանը:

Ինքնակոչի  ելույթը լսելուն պես Ռոբերտ Աբաջյանի իրական պապն ու հարազատները խիստ բարկացել են, որ իրենց անունից ինչ-որ մեկը փորձում է խաղ խաղալ ու իրենց անունը շահարկել:

«Տանը նստած  էի ու հանկարծ կինս ասում է, արի տես դու ելույթ ես ունենում, մոտեցա մի քանի րոպե նայեցի ու շատ բարկացա»,-ասում է Գևորգ Աբաջյանը:

Գևորգ Աբաջյանը նշում է, որ Ռոբերտի եղբայրը հանրահավաքից հետո գնացել  է այնտեղ  ու փորձել է պարզել, թե ինչպես է այդ անձը ներկայացել որպես Ռոբերտ Աբաջյանի պապիկ:

«Եկավ,ներկայացավ մենք էլ հարգելով հերոսի հիշատակը նրան խոսք տվեցինք ասել են հանրահավաքի կազմակերպիչները»,-ասում է Աբաջյանի պապիկը:

Սովորաբար հեղափոխությունների ժամանակ, ինչպես ասում են, վեր են բարձրանում կասկածելի անձինք, եւ հենց նրանց բացահայտելով է նաեւ, որ պետք է հասարակությունը կարողանա արձանագրել հեղափոխության հաջողությունները՝ իրեն զերծ պահելով պատեհապաշտներից։

Ցուցադրել ավելի
Back to top button