Քաղաքական

Սերժ Սարգսյանը բացառիկ հայրենասիրություն ցուցաբերեց. Էդուարդ Շարմազանով

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը Ծիծեռնակաբերդի բարձունքում կոչ արեց ապրիլի 24-ին քաղաքական գործընթացներից չխոսել: Նա խոստացավ քաղաքական բոլոր հարցերին պատասխանել վաղը՝ ապրիլի 25-ին:

«Մեկ բան կասեմ՝ Սերժ Սարգսյանը ապացուցեց հերթական անգամ, որ ինքը բացառիկ պետական այր է, բացառիկ ու անփոխարինելի պետական գործիչ է: Ամեն մարդ չէր կարող ունենալ նման խիզախություն, նման հայրենասիրություն, և ես ևս մեկ անգամ հպարտանում եմ, որ պատիվ եմ ունեցել նրա ղեկավարությամբ, իր գլխավորած թիմում աշխատելու»,- ասաց նա:

Շարմազանովը ընդգծեց՝ Սերժ Սարգսյանը բացառիկ հայրենասիրություն ցուցաբերեց և ուժեղություն:

Back to top button