Միջազգային

Աելք Մինասյանը Տորոնտոյում վրաերթի է ենթարկել մարդկանց․ կա 10 զոհ

Կանադական Տորոնտո քաղաքում 25-ամյա Ալեք Մինասյանն ավտոմեքենայով վրաերթ է կատարել, ինչի հետեւանքով զոհվել է 10 մարդ, 15-ը՝ վիրավորվել: Հայտնում է BBC-ն։

Վարորդը ձերբակալվել է: Նրա գործողության դրդապատճառներն առայժմ հայտնի չեն:


Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն տեղի ունեցածն անվանել է «ողբերգական եւ դաժան հարձակում»: Քաղաքի ոստիկանապետ Մարկ Սոնդերսը հայտարարել է, որ հարձակումը կարծես թե նախապես ծրագրված է եղել, հետաքննությունը շարունակվում է:

Սոնդերսը հայտնել է, որ Մինասյանը ոչ մի խմբավորման հետ կապ չի ունեցել: Վերջինս բնակվում է Օնտարիո շրջանի Ռիչմոնդ-Հիլ քաղաքում:

Ցուցադրել ավելի
Back to top button