Միջազգային

Այսօր մեկնարկում է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը

Այսօր Ստրասբուրգում մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, որը կանցկացվի ապրիլի 23-ից 27-ը։ ԵԽԽՎ-ն այս նստաշրջանում կքննարկի արտակարգ դրության, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից շեղումների հարցերը։

Վեհաժողովը նաև քննարկելու է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հարցը, ԴԱԵՇ ահաբեկչական խմբի ֆինանսավորման, ինչես նաև հիբրիդային պատերազմի իրավական մարտահրավերներն ու մարդու իրավունքների պարտավորությունները։

Տեղի է ունենալու նաև քննարկում լրագրողների կարգավիճակի պաշտպանության ու խմբագրական ամբողջականության հետ կապված հարցերի շուրջ։ Օրակարգում է նաև ներքին տեղահանվածների մարդասիրական կարիքների վերաբերյալ զեկույցը, ինչպես նաև կլիմայական փոփոխության Փարիզի համաձայնագրի իրականացման հարցը։

ԵԽԽՎ-ում հանդես կգա Մակեդոնիայի Հանրապետության ԱԳ նախարարն ու կպատասխանի հարցերին։ ԵԽԽՎ անդամները նաև տեսակետների փոխանակում կանեն ԵԽ գլխավոր քարտւղարի ու ԵԽ նախարարների կոմիտեում նախագահողի հետ։

Back to top button