Հասարակություն

Նիկոլ Փաշինյանը ոստիկանության Սևանի բաժնում չէ

«Իմ քայլը» շարժման առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին ոստիկանության Սևանի բաժնից տարել են, ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա փաստաբան Ռուստամ Բադասյանը:

 «Նիկոլ Փաշինյանը Սևանի բաժնում չի, քննիչը հեռախոսով հաստատում է տեղեկությունը, բաժին եմ հասնում, բաժնում ասում են օրվա ընթացքում եղել է, հիմա այստեղ չէ: Ուր է հարցին պատասխան չունեն: Ով է տարել, չկա պատասխան և այդպես շարունակ»,-գրել է նա։

Նշենք, որ ավելի վաղ տեղեկություն էր շրջանառվում, թե Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության Սևանի բաժանմունքում է։

Ցուցադրել ավելի
Back to top button