Հասարակություն

ՀԱԿ-ը շնորհավորում է Հայաստանի ժողովրդին

Հայ Ազգային Կոնգրեսը ջերմորեն շնորհավորում է Հայաստանի ժողովրդին Սերժ Սարգսյանի հրաժարականի և դրան անխուսափելիորեն հետևող՝ քրեա-օլիգարխիկ համակարգի փլուզման կապակցությամբ։

Տարիներ շարունակ մղվող պայքարը վերջապես պսակվեց հաջողությամբ՝ դուռ բացելով երկրում ժողովրդավարության հաստատման համար։ Սա կարևորագույն, սակայն ընդամենը առաջին քայլն է։ Այսօրվանից սկսած բոլորս ապրում ենք այլ Հայաստանում, և նույն հետևողականությամբ և ոգեշնչմամբ մեր հասարակությունը պետք է լծվի նոր, ժողովրդավարական Հայրենիքի կառուցման գործին։

Ներկա պահի գլխավոր խնդիրը պետության կառավարելիության և իշխանության սահուն փոխանցման ապահովումն է։
Back to top button