ԿարևորՔաղաքական

Մինսկի խումբը հորդորում է նվազեցնել լարվածությունը շփման գծում

ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես է եկել հայտարարությամբ տարածաշրջանում առկա իրավիճակի առնչությամբ:

«Տարածաշրջանում վերջին զարգացումների լույսի ներքո և հաշվի առնելով շփման գծում լարվածության աճի հնարավորությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը- ՌԴ, Ստեֆան Վիսկոնտի- Ֆրանսիա և Էնդրյու Շեֆեր- ԱՄՆ) ընդգծում են կողմերի կողմից հրադադարի պահպանման խիստ կարևորությունը այս կարևոր ժամանակահատվածում, մասնավորապես, պահպանելով ծանր հրետանին պահելով առաջնագծից հեռու:Համանախագահները կոչ են անում կողմերին անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ, ինչպես նաև սպասում են կողմերի միջև առաջիկա հանդիպմանը՝ վերսկսելու համար ինտենսիվ բանակցությունները հակամարտությանը խաղաղ և տևական լուծում գտնելու համար»:
Back to top button