ԿարևորՔաղաքական

Երկխոսությունը փակ դռների հետեւում է. Դավիթ Հարությունյան

Իրավիճակն ակնհայտորեն ցույց է տալիս, որ հանրության մի զգալի հատված ունի դժգոհության կուտակված պաշար ՝ միջազգային լրատվամիջոցների հետ զրույցում ասել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը և հավելել, որ իրավիճակը պետք է քաղաքական հանգուցալուծում ստանա: Մենք անխուսափելիորնե գտնելու ենք հանրության հետ երկխոսելու ճանապարհները՝ ասել է Հարությունյանը ու հույս հայտնել, որ  երկխոսել հնարավոր կլինի նաև բողոքի շարժման կազմակերպիչների հետ:

Ինչպե՞ս է հնարավոր լինելու այդ երկխոսությունը, երբ նրանց գերակշիռ մասն անազատության մեջ է՝ հետաքրքվել է լրագրողներից մեկը:

«Առաջին հերթին մենք պետք է երկխոսենք հասարակության հետ: Իրավիճակը շատ ավելի բարդ է, և լուծումները ակներև չեն: Այդ պատճառով մենք դեռ փնտրում ենք, թե որ եղանակներն են փույլ տալու  անցնել քաղաքական պատշաճ երկխոսության:  Երկխոսությունը փակ դռների ետևում է: Հենց դրանում է էությունը, հուզական մասը դուրս է գալիս և անցնում ես բանակն քննարկումների: Ում հետ՝ կարծում եմ նոլոր հնարավորությունները պետք է օգտագործել»:

Ադարադատության նախարարն անդրադարձել է նաև Մարտի 1-ի վերաբերյալ վարչապետ Սերժ Սարգսյանի ՝ երեկ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հնչեցրած դիտարկմանը: Հարությունյանը պարզաբանել է, որ մարտի 1-ից  առաջին հերթին դասեր քաղել է իշխանությունը:

« Խոսքն այն մասին էր, որ իշխանությունը Մարտի 1-ից դասեր քաղել է և հարցն ուղղված էր Փաշինյանին, թե նա ինչ դասեր է քաղել: Կարծում եմ որևէ ձևով սա չի կարող ներկայացվել որպես ուժ գործադրելու ակնարկ»:

Back to top button