Քաղաքական

Պեսկով. Հայաստանյան զարգացումները Կրեմլը համարում է այդ երկրի ներքին գործը

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր մեկնաբանել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները՝ դրանք անվանելով Հայաստանի ներքին գործը:

Տասս գործակալության փոխանցմամբ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը նշել է, որ տեղին չեն մտորումները իրադարձություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության մասին:

«Դա բացառապես Հայաստանի ներքին գործն է, դա ամենն է ինչ կարող եմ ասել», — պատասխանել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին արդյոք Մոսկվան չի տեսնում ապակայունացման վտանգ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով:

Ցուցադրել ավելի
Back to top button