Քաղաքական

Կարեն Կարապետյանը Դմիտրի Մեդվեդևը քննարկել են հայաստանյան իրադարձությունները

Ռուսական կողմի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել հեռախոսազրույց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի միջև:

Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների ընթացիկ հարցերը և Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները: Դմիտրի Մեդվեդևը աջակցություն է հայտնել բարեկամ հայ ժողովրդին և ընդգծել սահմանադրական իրավական դաշտում իրավիճակի պահպանման կարևորությունը:

Զրույցի ընթացքում նաև անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցությանը վերաբերող հարցերին:

Ցուցադրել ավելի
Back to top button