Հասարակություն

Զինծառայողները պարտավոր են անմիջապես լքել երթը և վերադառնալ իրենց նշանակաման վայրը. Անհապաղ է. Փաստաբան

Փաստաբան Վահե Գրիգորյանը երթի առաջնորդներին կոչ է անում զինծառայողներին հորդորել անհապաղ վերադառնալ իրենց նշանակման վայրը։

«Եթե երթը առաջնորդողներից կարդում են այս տողերը, անմիջապես հայտարարեք, հորդորեք և պարտադրեք, որ զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր զինծառայողները պարտավոր են անմիջապես լքել երթը և վերադառնալ իրենց նշանակաման վայրը, եթե այդպիսիք կան։

Ոչ մի զինվորական, շարքային անձնակազմից, ենթասպայական կամ սպայական անձնակազմից չունի որևէ արդարացում իր նշանակման ծառայության վայրը լքել:  Սա անհապաղ է», – Facebook-յան իր էջում գրել է փաստաբանը։

Ցուցադրել ավելի
Back to top button