Հասարակություն

Երևանի հիվանդանոցներում բուժվում է հանրահավաքների ընթացքում տուժած 4 քաղաքացի


Այսօր, ժամը 11։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում բուժվում է հանրահավաքների ընթացքում տուժած 4 քաղաքացի, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը

Նրացից 1-ը բուժում է ստանում «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում, 1-ը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և 2-ը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոններում։

«Բոլոր տուժածներն անցել են անհրաժեշտ հետազոտություններ և ստանում են համապատասխան բուժում։ Նրանց առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար», — ասված է հաղորդագրությունում:

Ցուցադրել ավելի
Back to top button