Հասարակություն

«Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը կալանավորվել է

Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը երկու ամսով կալանավորվեց:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրը բավարարեց քննիչի միջնորդությունը և «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ, Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին երկու ամսով կալանավորելու որոշում կայացրեց։

Լեւոն Բարսեղյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու ու անցկացնելու մեջ։

Ցուցադրել ավելի
Back to top button