ՎերլուծականՔաղաքական

Լուրջ հանրահավաք առանց առաջնորդի դժվար է պատկերացնել. Ալ. Իսկանդարյան

Այն, ինչ տեղի է ունենում, ոստիկանական գործողությունների դասական սխեմա է այն դեպքերի համար, երբ տեղի են  ունենում անկարգություններ։ Այսինքն ձերբակալվում է առաջնորդը։ Այն, ինչ արվեց արդեն։ Կարծում եմ՝ հիմա պետք է լինի ձեռբակալությունների երկրորդ փուլը։ Այսինքն՝ պետք է տեղի ունենա առաջնորդի շուրջ գտնվող անձանց ձերբակալություն՝ կարծում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Խնդիրն այն է, որ գործընթացն արդեն քաոսի է վերածվում: Շատ լուրջ հանարհավաք առանց առաջնորդի դժվար է պատկերացնել: Հանարահավաքի կազմակերպիչ է պետք»,- «Ռադիոլուրին» ասել է նա:

Երկխոսությունների երկրորդ փուլի հավանականություն քաղաքագետը չի տեսնում: «Նշաձողերն այնքան բարձ են, որ սա արդեն վա-բանկ է»,- ասում է:

Back to top button