ՎերլուծականՔաղաքական

Պետք է աշխատանք տարվի իրավիճակը վերահսկելի դարձնելու համար. Արա Թադեւոսյան

Այն, ինչ տեղի ունեցավ առավոտյան, կարող ենք անվանել չկայացած բանակցություն, երկխոսություն կամ հանդիպում, և այն, ինչ տեղի ուենցավ հետո, հենց դրա հետևանքն էր՝ «Ռադիոլուրին» ասել է «Մեդիամաքս» գործակալության տնօրեն Արա Թադևոսյանը: Նրա խոսքով՝ ունենք բավականին բարդ իրավիճակ, որը պահանջելու է  ոչ ստանդարտ մոտեցումներ՝ բոլոր կողմերից: «Երկու կողմ էլ անզիջում է, բայց պետք է աշխատանք տարվի իրավիճակը վերահսկելի դարձնելու համար։ Այն մարդիկ, որ դրսում են, չեն ուզում հանձնվել, ոստիկաններն էլ բնականաբար իրենց գործառույթները պետք է իրականացնեն: Պետք է այնպես անել, որ չլինեն բախումներ և չլինեն անցանկալի հետևանքներ»,- ասել է Արա Թադեւոսյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button