Հասարակություն

Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը հայտնի չէ, ժամը 13- ին կա 49 բերման ենթարկված

Ժամը 13.00-ի դրությամբ բերման է ենթարկել 49 քաղաքացի՝ «Ռադիոլուրին» հայտնել են ոստիկանության հասարակայնության եւ լրատվության վարչությունից։

«Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գտնվելու մասին մեր հարցին ոստիկանությունը հրաժարվել է պատասխանել։

ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանը ոստիկանության Շենգավիթի բաժանմունքում է, այնտեղ կան նաեւ այլ բերման ենթարկվածներ և փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը փորձում է տեսակցել նրանց հետ:

Բերման է ենթարկվել նաև  Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։

Հանրապետության հրապարակում սեւ դիմակով մի ոստիկան շպրտել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նաիրա Բուլղադարյանի տեսախցիկը՝ թույլ չտալով նրան նկարահանել։

Ցուցադրել ավելի
Back to top button