ԿարևորՔաղաքական

Մեկ ժամ հանգստանան, կրկին տարբերակներ մտածեն. Մարուքյանը Սարգսյանին եւ Փաշինյանին կրկին հանդիպելու կոչ է արել

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Ստրասբուրգ մեկնելու ճանապարհին քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում՝ ուղիղ եթերում հայտարարել է, որ հետևում էր Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը։

«Կարծում եմ լուրջ ձեռքբերում ունենք, կարևոր էր այս հանդիպումը, բայց խնդրանք ունեմ, թե՛ Նիկոլ Փաշինյանը, և թե՛ Սերժ Սարգսյանը մեկ ժամ հանգստանան, կրկին տարբերակներ մտածեն և նորից հանդիպեն, քննարկեն։ Շատ կարևոր է հանդիպումը: Խնդրում եմ, պարո՛ն Սարգսյան, պարո՛ն Փաշինյան, իմ լա՛վ ընկեր, ևս մեկ անգամ տարբերակ գտե՛ք, խոսեք և քննարկեք: Մենք պետք է ամեն բան անենք, խուսափենք անդառնալի հետևանքներից»,- ասել է նա:

Մարուքյանը ասել է, որ ակնհայտ է՝ Ստրասբուրգում  Հայաստանում կատարվող իրադարձությունները լինելու են թիվ մեկ թեման։

 

Ցուցադրել ավելի
Back to top button