Քաղաքական

Հայաստանում ԵՄ պավիրակությունն ու ԵՄ երկրների դեսպանները մտահոգություն են հայտնում

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները շտապ հայտարարությունն են տարածել Երևանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:

«ԵՄ-ն ողջունում է նախագահ Արմեն Սարգսյանի՝ ցուցարարների և կառավարության միջև երկխոսության հաստատմանն ուղղված նախաձեռնությունը: Այդուհանդերձ, ԵՄ-ն մտահոգված է, որ վարչապետ Սերժ Սարգսյանի և պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այսօրվա կարճատև հանդիպմամբ չի հաջողվել կանխել լարվածության հետագա խորացումը:

Եվրոպական միությունը վերահաստատում է, որ շատ կարևոր է, որպեսզի բոլոր կողմերը ցուցաբերեն զսպվածություն և պատասխանատվություն, ինչպես նաև ձգտեն գտնել հրատապ լուծում բանակցությունների միջոցով»,- ասված է «Արմենպրեսում» ներկայացված հայտարարության մեջ:

 

Ցուցադրել ավելի
Back to top button