Քաղաքական

Հայաստանի եւ Արցախի նախագահները մտահոգություն են հայտնել

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է  Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին:

Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Երկու նախագահներն իրենց մտահոգությունն են արտահայտել երկրում ծավալվող ներքաղաքական զարգացումների կապակցությամբ: Նշելով, որ Հայաստանի եւ Արցախի անվտանգության երաշխավորման կարևորագույն գործոնը եղել և մնում է երկրի ներքին կայունությունը, Նախագահները կարեւորել են բոլոր վիճահարույց հարցերը բացառապես օրենքի սահմաններում ու երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button