Քաղաքական

ԱՄՆ դեսպանությունը կառավարությանը զսպվածության, ցուցարարներին պատասխանատվության կոչ է անում

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ոստիկաններին և ցուցարարներին խստորեն հորդորում է հետևել հավաքների ազատության խաղաղ, իրավական միջոցներին, որոնք սահմանված են ՀՀ սահմանադրությամբ:

«Մենք կոչ ենք անում կառավարությանը հանդես բերել զսպվածություն` թույլ տալով խաղաղ ցույցեր, իսկ նրանց, ովքեր իրացնում են հավաքների ազատության իրենց իրավունքը, կոչ ենք անում դա անել պատասխանատու կերպով, խուսափել բռնությունից և կանխել լարվածության սրացումը:

Մեզ անհանգստացնում են լրագրողների և ցուցարարների նկատմամբ բռնությունների մասին հաղորդումները. մենք ընդգծում ենք ոստիկանության կամ ցուցարարների դեմ բռնության համար մեղավորներին օրենքի համաձայն պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։

Խաղաղ հանգուցալուծման համար պահանջվում է բովանդակալից բարեխիղճ քաղաքական երկխոսություն»,- ասված է ՀՀ- ում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button