Հասարակություն

Սերժ Թանկյանը չի գա Հայաստան (տեսանյութ)

Աշխարհահռչակ «System of a Down» ռոք խմբի երգիչ, երգահան Սերժ Թանկյանը նոր ուղերձով է հանդես եկել, որում մասնավորապես ասվում է․

Խելացի կամքի տեր, եվ անուշիկ երիտասարդներ Հայաստանի, Ողջու՝յն Ձեզ։ Ես շատ կուզեի ձեզ միանալ Երեվանում, կամ այլ քաղաքներում, քանզի սիրտս և միտքս ամբողջովին ձեր հետն է։ Մինչև հիմա չեմ կարողացած այլ պատճառներով, բայց կհուսամ մոտ ատենից կառողանամ։ Ցանկանում եմ շնորհավորել Ձեզ Հայաստանի պատմության մեջ մինչ օրս ամենահաջող քաղաքացիական անհնազանդության քարոզարշավի համար: Այս շարժումը իսկական է և այն լիովին ձերն է և պետք է մնա այդպիսին, զերծ իրենց շահը հետապնդող կասկածելի ուժերից։ Պետք է իմանաք, որ Սփյուռքում բոլորը ձեզ աջակցում են, նույնիսկ նրանք, ովքեր լինելով տարբեր կազմակերպություններում, որոշ պատճառներով դեմ են ձեր ջանքերին, բայց ներքուստ նրանք նույնպես ձեզ աջակցում են։ Մենք ապշած ենք ձեր առաքինությամբ, խաղաղասիրությամբ և հանդուրժողականությամբ։ Ես տեսնում եմ սերը ձեր աչքերի մեջ և ձեր սրտերում և ձեր դեմքերի ժպիտները, ինչպես ես արդեն տեսել էի երբ մենք 2015 թ-ին« բեմից ելույթ ունեցանք System of the Downի հետ: Ես տեսնում եմ այն նաև ձեր բողոքի ցույցերում։ Սա յուրահատուկ բան է Հայաստանի համար, սա նոր մշակութային հեղափոխություն է, և դա է այսօր իսկական հեղափոխությունը Հայաստանում: Դուք փոխել եք ձեր մշակույթը, և դրա շնորհիվ արդեն հաղթել եք։ Դուք հասկացել եք, որ այս մշակույթի փոփոխությունը, այս մշակութային զարթոնքը և արդարության պահանջը մարդու հիմնական իրավունքներն են: Իսկ այժմ ես ունեմ մի քանի խորհուրդ, եթե թույլ տաք։

Առաջին – հեռու մնալ «գունավոր հեղափոխության» տերմինաբանությունից, քանզի այն ընդհանրացվում է Արևելք /Արեվմուտք առճակատման հետ։ Մեր պայքարը Արեվելքին կամ Արեվմուտքին կողմ կամ դեմ լինելը չէ, այլ այն արդարության և առաջադիմական փոփոխության համար է: Մենք չենք ուզում որևէ կայսրության վասալ պետությունը լինել, մեզ պետք են լավ հարաբերություններ բոլորի հետ:

Երկրորդ – Ձեր պահանջները կոնկրետացրեք: Առաջարկում եմ պահանջել, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն հրաժարական տա վարչապետի պաշտոնից, այլ նաև հրաժարվի իր կուսակցության առաջնորդը լինելուց: Այնուհետև ես կպահանջեի բարեփոխումների փաթեթ, որը կզբաղվեր այն բոլոր անարդարություններով, որոնք մեզ հայտնի են `կոռուպցիա, շրջակա միջավայրի աղտոտում, և այլ բաներ, ներկայացնելով հստակ ժամանակահատված նոր կառավարությանը դրանք իրականացնելու համար։ Եթե բարեփոխումները տեղի չեն ունենում, ապա ես ամսաթիվ կնաշանակեի ապագա նոր բողոքի ցույցերի համար, այս անգամ պահանջելով խորհրդարանի հրաժարականը և նոր խորհրդարանական ընտրություններ:

Երրորդ – Շարունակեք ձեր խաղաղ դիմադրությունը, խուսափեք սադրիչների թակարդներից, նրանք կստանան իրենց անարդարությունը, երբ նրանց ղեկավարները մի օր կազատվեն աշխատանքից, և նրանք ստիպված կլինեն գալ ձեր մոտ աշխատանք խնդրելու համար: Շարունակեք լինել ճկուն, արդար, անկեղծ և սիրող, շարունակեք ոստիկանության հետ վարվել եղբայրների և քույրերի պես, քանի որ նրանք այդիսին են իրականում։ 2015-ին Էլեկտրիկ Երևանի բողոքի ընթացքում ես այնքան ոգեշնչված էի, որ գրեցի «Էլեկտրիկ Երևան» երգը: Ես շուտով այն պատշաճ կերպով կթողարկեմ։ Այժմ, ես ձեր համար կկատարեմ մի փոքրիկ հատված երգի ցուցադրական տարբերակից: Ես սա նվիրում եմ ձեզ բոլորիդ Հայաստանում։ Սիրում եմ Ձեզ։

Back to top button