Քաղաքական

Ինչ հանգուցալուծում կունենա ստեղծված իրավիճակը


«Կովկաս» ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Հրանտ Միքայելյանի կարծիքով՝ Երեւանում անցկացվող ցույցերի հանգուցալուծմանն առնչվող հարցը շատ դժվար է: Ի՞նչ էլ պատասխանեմ հիմա, դա կլինի սպեկուլյացիա:

Եթե երեկ առավոտյան հարցնեիք՝ ես կասեի, որ դրանք կամաց-կամաց կմարեն՝ լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ ասել է քաղաքագետը՝ նկատելով, որ ակտիվությունը չի նվազում եւ պարզ չէ, թե ինչ համաձայնություն է հնարավոր, կամ ինչո՞վ դրանք կարող են վերջանալ:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի գնահատմամբ, ունենք քաղաքական բոլորովին այլ իրավիճակ, ինչ կար մեկ շաբաթ առաջ: Քաղտեխնոլոգը նույնպես կարծում է, որ այս պահին դժվար է խոսել, թե իրավիճակն ինչ հանգուցալուծում կունենա:

 

Back to top button