Տնտեսական

Հայաստանը` դեռ չբացահայտված ռեսուրս ՏՏ մասնագետների համար


Բլոքչեյն տեխնոլոգիայի ամենահայտնի փորձագետներն աշխարհի 20 երկրներից Երևանում են:

Այստեղ առաջին անգամ վաղը կանցկացվի բլոքչեյն միջազգային ֆորումը:

Բլոկչեյն տեխնոլոգիաները կիրառվում են բոլոր այն ոլորտներում, որտեղ կատարվում են գործարքներ կամ գրանցումներ:

Մեկ օր էլ, և Երևանում բլոքչեյն տեխնոլոգիայի ամենահայտնի փորձագետներն իրենց փորձը կներկայացնեն «Հայկական բլոքչեյն Ֆորում» («Armenian Blockchain Forum») առաջին միջազգային համաժողովում:

ՏՏ ոլորտի միջազգային մասնագետների համար Հայաստանը մինչև վերջ դեռ չբացահայտված ռեսուրս է:

« Հայկական բլոքչեյն Ֆորում»-ի կրթական կլաստերի գործադիր տնօրեն Անաստասիա Տյուրինան դեռ մի քանի օր է, ինչ Հայաստանում է, բայց պարզից էլ պարզ է՝ Հայաստանում ներդումային դաշտը ոլորտի համար շատ բարենպաստ է:

Հայկական Բլոքչեյն համաժողովը առաջատար ընկերությունների, մասնագետների և գործարարների պրակտիկ գիտելիքների միավորման տեղեկատվական-կրթական հարթակ է, որի նպատակը Հայաստանում տեխնոլոգիական ընկերությունների համար զարգացման բարենպաստ պայմանների ստեղծումն է:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանի խոսքով՝ նախագծի շուրջ հաջողվել է հավաքել ոլորտի միջազգային հեղինակավոր մասնագետներին: Փոխնախարարը խոսում է պետական աջակցության կարևորության մասին:

Համաժողովին մասնակցող ֆոնդերի գումարային կապիտալը գերազանցում է 10 մլրդ  դոլարը: Առավելագույն բիզնես արդյունք ապահովելու նպատակով՝ ժյուրիի ընտրությամբ անցած նախագծերի թիմերը ոչ միայն կկարողանան ներկայանալ պիտչ-սեսիայի ընթացքում, այլ նաև կստանան հնարավորություն կազմակերպելու անհատական բանակցություններ ֆոնդերի հետ, ինչպես նաև մասնակցելու VIP հյուրերի և ներդրողների փակ երեկույթին:

Back to top button