ԿարևորՀասարակություն

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ նախարարներ են նշանակվել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել ՀՀ արդարադատության, արտակարգ իրավիճակների, գյուղատնտեսության և մշակույթի նախարարների նշանակելու մասին:

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ արդարադատության նախարարի պաշտոնում վերանշանակվել է Դավիթ Հարությունյանը, արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում՝ Դավիթ Տոնոյանը, գյուղատնտեսության նախարարի պաշտոնում՝ Իգնատի Առաքելյանը, մշակույթի նախարարի պաշտոնում՝ Արմեն Ամիրյանը:

ՀՀ նախագահը նշանակումները կատարել է հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի:

Back to top button