Հասարակություն

Ակտիվիստ Տիգրան Մազմանյանը կալանավորվեց

Ակտիվիստ Տիգրան Մազմանյանը, ով վերջին օրերին տեղի ունեցող ցույցի մասնակից էր, երկու ամսով կալանավորվել է: Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը:

Տիգրան Մազմանյանը ձերբակալվել է ապրիլի 17-ին:

Վերջինս Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող գործի շրջանակներում կասկածվում է Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով և 2251 հոդվածով նախատեսված արարքների կատարման մեջ՝  զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը և օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը։

225-րդ հոդվածի 2-րդ մասը վերաբերում է Հանրային ռադիոյի շենք ցուցարարների մուտք գործելուն։

Back to top button