Քաղաքական

Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը չի քննարկվում. Շարմազանով

ՀՀԿ-ում չի քննարկվում Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը։ ՀՀԿ ԳՄ  նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Նման օրակարգ , նման հեռանկար չի քննարկվել, դա քաղաքական օրակարգ չէ»,- ասել է  նա՝ հավելելով, որ ՀՀ-ում գործընթացները պետք է ունենան քաղաքական ընթացք,  խորհրդարանն օրենքով սահմանված կարգով ընտրել է վարչապետ և սահմանադրական նորմն է, որպեսզի ընտրեն կառավարություն։

Էդուարդ Շարմազանովի խոսքով՝  քաղաքական մեծամասնությունը պատրաստ է լսել ընդդիմադիր գործընկերների ու քաղաքացիների գնահատականները:

Շարմազանովը կոչ է արել վերադառնալ կառուցողական դաշտ և խնդիրները լուծել կառուցողական ճանապարհով։

Back to top button