ԿարևորՔաղաքական

Լապշինը Ստրասբուրգում կխոսի Ադրբեջանի կողմից իր իրավունքների խախտման մասին


Բլոգեր Ալեքսանդր Լապշինն այսօր մասնակցել է In Tour Expo միջազգային ցուցահանդեսին և հանդիպել լրագրողների հետ: Բլոգերը նշել է, որ այս այցի ժամանակ չի հասցնի այցելել գեղատեսիլ Արցախ, քանի որ մի քանի օրից  Ստրասբուրգում ԵԽԽՎ նիստերից մեկում խոսելու է Ադրբեջանի կողմից  իր իրավունքների խախտման մասին:

Ադրբեջանի դեմ իր հայցն արդեն 1.5 ամիս է  Մարդու իրավունքների եվրոպական դատարանում է: Ֆրանսիացի փաստաբանները բլոգերին տեղեկացրել են, որ հայցն արդեն դատարանը վերցրել է քննության, իսկ գործընթացը հնարավոր է տևի 1-2 տարի:

Ալեքսանդր Լապշինի խոոսքով` ադրբեջանցիները ֆինանսական ու մարդկային մեծ ռեսուրս են օգտագործում` իր հետ կատարվող ամեն ինչ մոնիթորինգի  ենթարկելու  համար:

«Ես վստահ եմ, որ ծախսելով ֆինանսական ու քաղաքական ռեսուրսներ, նրանք մոնիթորինգ են անելու այն ամենը, ինչ այստեղ ասելու եմ: Ինչքան շատ ռեսուրս վատնեն իմ դեմ պայքարում, ավելի քիչ զենք կգնեն»:

Ցուցադրել ավելի
Back to top button