Տնտեսական

Հայաստանի եւ Արցախի գրավչությունը՝ «Երևան էքսպո»-ում


Հայաստանից, Արցախի և աշխարհի տարբեր երկրներից մոտ 80 զբոսաշրջային ընկերություններ այսօր հավաքվել են մեկ տանիքի տակ՝  ներկայացնելու իրենց երկրի զբոսաշրջային գրավչությունները:

Արդեն 5 տարի տեղի ունեցող  միջազգային ցուցահանդեսի այս տարվա առանձնահատկությունն այն է, որ միջոցառմանը միացել է նաև  Sport Way ցուցահենդեսը, որն առողջ ապրելակերպ նախընտրողների համար է: 

Ցուցահանդեսին ծանոթանալու էր եկել նաև բլոգեր Ալեքսանդր Լապշինը:

 

Երևան էքսպո ցուցահանդեսային համալիրում  եմ, որտեղ  տեղի է ունենում 2 միջազգային՝ «Ին տուր Էքսպոն» և «Սպորտ ուէյ» ցուցահանդեսները: Տաղավարները ներկայացնում են զբոսաշրջային Հայաստանի գրավչությունները: Ցուցահանդեսի ընթացքում գործելու են նաև մարզական առաջարկներ` ի՞նչ մարզաձևերով մարզվել, ի՞նչ մարզահագուստ կրել, ի՞նչ առողջ սնունդ օգտագործել:

Թիավարության սպորտի դրակոն բոթ էքստրեմալ սպրոտաձևի տաղավար եմ մոտենում, որտեղ Խարբերդի մանկատան հաշմանդամություն ունեցող երիտասարդներն էին  ներկայացնում մարզաձևը: Մարզիչ Սեդրակ Պողոսյանից հետաքրքվում եմ`արդյո՞ք այս մարզաձևի նկատմամբ կա հետաքրքրություն:

«Ճիշտ է Հայաստանում ջրային մակերեսը մի փոքր քիչ է, այս սպորտաձևը ավելի զարգացած է արտասահմանյան երկրներում, որտեղ  ջրային մակերեսը ավելի մեծ է: Բայց Հայաստանի պայմաններում, փառք Աստծո, սպորտաձևը կարողանում ենք կիրառել, լայն արձագանք է գտել:  Հետաքրքվողները, ցանկացողները  շատ են ու տարածման և զարգանալու տենդենց ունեն»:

Հայաստանում նոր զարգացող  մարզաձևի նկատմամբ նաև  զբոսաշրջիկների հետաքրքրություն է նկատվում: Գրանցվում են կոլեկտիվ հայտեր՝ ասում է մարզիչը: Արցախի Հանրապետությունը ցուցահանդեսին ներկայացրել է 6 զբոսաշրջային ընկերություն:

Չնայած հակամարտությանն ու օդային հաղորդակցության ժամանակավոր բացակայությանը՝ Արցախն ունի մրցունակ և գրավիչ արդյունք: 2017 թվականին 66 տոկոս զբոսաշրջային աճ է գրանցվել՝ ասում է Արցախի մշակույթի երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության  զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանը:

Կարճ ժամանակահատվածում նախատեսվում է   մշակութային և արկածային տուրիզմի ձևերի զարգացում, ինչպես նաև ագրոտուրիզմի և գաստրոտուրիզմի զբոսաշրջային պոտենցիալի ուսումնասիրում և իրացում՝ ասում է:

«Հույս ունենալով, որ Արցախի  թաքնված գանձերը ավելի հասանելի կլինեն ճանապարհրոդների  լայն շերտերին  հատկապես Հայաստանում  և սփյուռքում բնակվող  մեր հայրենակիցների համար»:
Արցախը ներկայացնող  տաղավարում դրված էին գրավչությունները պատկերող բրոշյուրներ: Առաջին աչք զարնող բրոշյուրն էլ դառնում է  զբոսաշրջիկի ուղեվայրը, նշում է Արցախի մշակույթի երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության  զբոսաշրջության վարչության մարքետոլոգ Լիլիթ Կոստանդյանը:

Ցուցահանդեսի հատուկ հյուրն է  հայտնի բլոգեր, ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը: Նա շրջեց տաղավարներով, ծանոթացավ  Հայաստանի գրավչություններին։

Back to top button