Հասարակություն

Ոստիկանության բաժին է բերվել Դավիթ Սանասարյանը

Ցուցարարները փակել են Աբովյան փողոցի ու Հանրապետության հրապարակի հատող հատվածը, փորձում են փակել նաև Ամիրյան փողոցը: Ոստիկանության ծառայողների կողմից ոստիկանության ստորաբաժանում է բերվել քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը և ևս մեկ այլ քաղաքացի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի միջոցով տեղեկացրեց Դավիթ Սանասարյանը:

Back to top button