Հասարակություն

Սպասվում են անձրեւներ, օդի ջերմաստիճանը կնվազի

Հայաստանի տարածքում այսօր կեսօրից հետո, ապրիլի 21-22-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Ապրիլի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը այսօր ցերեկը և վաղը կնվազի 5-7 աստիճանով:

Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ցուցադրել ավելի
Back to top button