Հասարակություն

Սերժ Սարգսյանը նոր նշանակումներ է կատարել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանի որոշումներով նոր նշանակումներ են կատարվել։

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Որոշումներից մեկում ասվում է. «Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը՝ Նաիրի Պետրոսյանին նշանակել վարչապետի օգնական»։

Մեկ այլ որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը՝ Արմեն Դավթյանին նշանակել վարչապետի ռեֆերենտ»։

Մյուս որոշման մեջ նշվում է. «Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը՝ Արմեն Գիչյանին նշանակել վարչապետի արարողակարգի պատասխանատու (ղեկավար)»։

Ցուցադրել ավելի
Back to top button