Քաղաքական

Դավիթ Հարությունյանը՝ կառավարության այսօրվա նիստի մասին

ՀՀ կառավարության այսօրվա նիստն առաջին անգամ վարել է վարչապետ Սերժ Սարգսյանը: Այս մասին գործադիրի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը:

«Սկզբունքորեն նիստի ժամանակ բանավեճեր չեն եղել, քանի որ հարցերի զգալի մասը նախապես քննարկված էր և կարելի է ասել՝ գրեթե անվիճելի: Այնպես որ, նիստն այսօր ընթացել է իր սովորական հունով»,- նշեց նա:

Լրագրողների հարցին, թե կառավարության նիստում անդրադարձ եղե՞լ է երկրում ստեղծված իրավիճակին, Հարությունյանը պատասխանեց՝ «Անդրադարձ եղել են երկրի զարգացման հետ կապված և իրավիճակի հետ կապված կարևորագույն հարցերին»։

Back to top button