Հասարակություն

Այժմ ցուցարարները Փեթակ ԱԿ-ի մոտ են

Այժմ ցուցարարները Փեթակ եւ Սուրմալու ԱԿ-նների մոտ են։ Ոստիկանական ուժերը շարունակում են կուտակվել այնտեղ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե այստեղ շարունակեն մեծ թվով ոստիկաններ հավաքվել, ապա ցուցարարները կշրջափակեն կառավարարկան շենքեր։

«Փեթակ» առևտրի կենտրոնի մոտ լարվածություն առաջացավ ցուցարարների և ոստիկանների միջև այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե պետք է մուտք գործի և առևտուր անի:

Հատուկ ջոկատայինները թույլ չտվեցին նրանց մուտք գործել առևտրի կենտրոն: Փաշինյանը փորձեց ցանկապատի վրայով անցնել, ինչից հետո լարվածություն առաջացավ:

 

Back to top button